Նիկոլ Փաշինյանը կոչ-առաջարկով դիմեց քաղաքական բոլոր ուժերին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարկում։ Նա կոչով դիմեց քաղաքական գործընթացի բոլոր ուժերին․

«Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն ու նոր քաղաքական իրավիճակ և այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է․ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին՝ սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը, վերջ դնել հայհոյախոսությանը։

Ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և մենք պետք է այդ էջը սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական արժեքների, պետական և ազգային արժեքների վերահաստատմամբ։

Ես ասում եմ, որ այո՝ ինքս էլ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե՝ կամա թե ակամա, չեմ խուսափել այդ տրամաբանությունից, բայց ես առաջինն ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին՝ վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք և պետք է մեր պետականության նոր ու հրաշալի էջը բացենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ընգծեց, որ անկախ դրան, Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, պատասխանատվության անխուսափելիություն։

Փաշինյանը երկրորդ կոչով դիմեց քաղաքացիներին՝ խոսելով ապօրինի գույքի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել