Սամվել Բաբայանի հայտարարությունը՝ ընտրությունների վերաբերյալ

Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի՛ հայ ժողովուրդ: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

«Թո՛ղ ձեր բոլոր սպասումներն իրականանան: Ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո՛չ եմ անում ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել իր ձայնը ձեզ վստահած ժողովրդի շահերից:

Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն հզոր պետության»,-նշված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել