Նոյեմբերի 9-ից Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարկում։

«Երեկվանից մեր քաղաքական թիմում բուռն բանավեճ կար՝ այսօրվա հանրահավաքը պիտի անե՞նք, թե չպիտի անենք, որովհտեև դուք երևի նկատել եք, որ հարթակին կանգնած շատերի աչքը կպնում է, համոզված եմ, որ ձեզնից շատերն էլ նորմալ չեն քնել, մինչև լուսաբաց հետևել են ընտրությունների արդյունքներին, բայց ի վերջո որոշեցինք, որ հանդիպման վայրը փոխել չի կարելի»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ասել են՝ ժողովրդի դեմ խաղ չկա ու ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա։ «Մենք ասում էինք այդ նույնը ոչ միայն ընդհանուր Հայաստանի ժողովրդի մասին, այլ մարզ առ մարզ և ընտրությունների արդյունքում ՔՊ կուսակցությունը, այսինքն ժողովուրդը հաղթել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, նույնսիկ Կոտայքի մարզում և Երևան մայրաքաղաքում։

Հաղթանակն արձանագրվել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում, Սյունիքում, Կապանում․․․ Եվ մենք արեցինք իրար հետ այն՝ ինչ խոստացել էինք և այսօր եկել ենք ամփոփելու այդ ասելիքը՝ արձանագրելու, որ այսօրվա հանրահավաքով ամփոփում ենք նախընտրական քարոզարշավը, ընտրությունները»,-ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ նոյեմբերի 9-ից Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է և վաղվանից անցնում են աշխատանքի։

«Բայց պիտի արձանագրենք, որ պայմաններն ու միջավայրն այսօր էականորեն փոխված են, որովհետև ՀՀ-ն մեր Կառավարությանը, քաղաքական այս թիմին տվել է մանդատ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա, ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել