«Ինձ կարող է ներել միայն Աստված». Սերժ Սարգսյանը քվեարկեց

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Մատնահետքով նույնականացնող սարքը դժվարությամբ նույնականացրեց նրա մատնահետքը. «Հատուկ է արված» արձագանքեց նախագահը:

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել: Քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար: Հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,-նշեց նա:

Լրագրողի հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն իրեն ներել է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու համար նա արձագանքեզ. «Ինձ կարող է ներել միայն Աստված, ուրիշ ոչ մեկ»:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ահազանգերին ընտրախախտումների վերաբերյալ  նախագահն ասաց, որ արդեն մի քանի օր է ոստիկանությանը հրահանգել են բիրտ ուժեր կիրառել իրենց նկատմամբ:

«Անհասկանալի հրավերներ, իրավապահ մարմինների հրավերներ, անօրինական խուզարկություններ, առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ և այսպես շարունակ: Կարծում եմ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, իսկ հինականը քվեարկության ավարտից հետ»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել