Քաղաքացիական պայմանագիրը՝ ամփոփիչ հանրահավաքի չեղարկման լուրերի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը հայտնում է․

«Սիրելի քաղաքացիներ,

Քիչ առաջ կեղծ լուրեր են տարածվել, թե հունիսի 18-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը չեղարկվել է: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, հենց այսօր Հանրապետության Հրապարակում սկսվել են հանրահավաքի կազմակերպման տեխնիկական աշխատանքները: Քարոզարշավի հաջող ընթացքը որևէ մեկը չի կարող կասեցնել»:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանից Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ ընտրությունների հենց հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, մայրաքաղաքում մի քանի հանրահավաքներ են սպասվում։

Այսպիսով․

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի (Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) կողմից ներկայացվել 1 իրազեկում՝ հունիսի 21-ին` ժ.10.00-22.00-նՀանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։

Հովակիմյանի իրազեկման համաձայն՝ հավաքն անցկացվելու է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հանրային ամփոփումն է սպասվում։ Նշվում է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 000 մարդ, օգտագործվելու են պաստառներ, բարձրախոսներ, նախատեսվում է ունենալ 100 կարգադրիչներ։

Նույն օրը, կրկին Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի կողմից իրազեկումներ են ներկայացվել, որ հավաք են նախատեսում հունիսի 22-ին` ժ.10.00-22.00-ն, Հանրապետության հրապարակում՝ էլի 200 000 մարդկանց մասնակցությամբ։

Նույնաբովանդակ իրազեկում ներկայացվել է նաև հունիսի 23-ին, հունիսի 24-ին՝ ժ.10.00-22.00-ը հավաք անցկացնելու մասին։

Նույն պայմաններով հավաք անցկացնելու համար Արմեն Խոջոյանն ու Վահագն Հովակիմյանը իրազեկում են ներկայացրել նաև հունիսի 21-24-ին արդեն Ազատության հրապարակում հավաք անցկացնելու համար։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն են ընդունվել միայն Հանրապետության հրապարակում անցկացվելիք հավաքները։

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացի Արամ Վարդևանյանի կողմից (ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ) ներկայացվել է իրազեկում՝ հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին` ժ.00.00-23.00-ն, Ազատության հրապարակում հավաքներ և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի փողոց-Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու վերաբերյալ։

Նշվում է, որ շուրջ 25 000 մարդկանց մասնակցություն է սպասվում։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021թ. որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Արամ Վարդևանյանի կողմից հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին՝ ժ.00.00-23.00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքների վայրի նկատմամբ՝ առաջարկելով հավաքներն անցկացնել Սասունցի Դավթի արձանին հարող հրապարակում՝ իրազեկման մեջ նշված օրերին և ժամերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել