Վաղվանից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները. քաղաքապետարան

Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։
Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.
հ.47 երթուղի՝

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ – ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ
Նուբարաշեն (սկզբնականգառ) – Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ – Նուբարաշենի խճուղի – Խաղաղ Դոնի – Տիտոգրադյան – Այվազովսկու – Էրեբունու – Մուրացանի – Ռոստովյան փ-ներ – Արցախի – Տիգրան Մեծի պ-ներ -Քրիստափորի փ. – Արշակունյաց – Բագրատունյաց պողոտաներ – Սեբաստիայի – Րաֆֆու – Զոր. Անդրանիկի – Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. – Եռաբլուր (վերջնականգառ)
հ.24 երթուղի՝

ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ
Նորագյուղ (սկզբնականգառ) – Էջմիածնի հին խճ. – Ծով.Իսակովի պ. – «Հաղթանակ» կամուրջ – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պողոտաներ – Կասյան փ. – Կոմիտասի պողոտա- Շիրվանզադեի – Մամիկոնյանց – Գրիբոյեդովի – Արղության – Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել