Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տարածած հայտարարությամբ, երկիր մուտք գործած ճանապարհորդներից վերցրած նմուշների հետազոտությունից հետո արձանագրվել է SARS-CoV-2 հնդկական շտամով վարակման 5 դեպք:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Կենտրոնի հայտարարությամբ, բոլոր վարակված անձինք հայտնաբերվել են և ինքնամեկուսացվել:
Վարակակիրները Վրաստան են մուտք գործել տարբեր ժամանակահատվածներում, նույն երկրից: Նրանցից 2-ը Վրաստանի քաղաքացիներ են: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հաղորդմամբ, նրանցից երեքն արդեն լքել են երկիրը: