Ֆրանսիան իր խոր մտահոգությունն է հայտնում 6 հայ զինծառայողների գերեվարման կապակցությամբ

Ֆրանսիան խոր իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հաճախացման կապակցությամբ, որոնցից վերջինը ս.թ. մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը 6 հայ զինվորների առևանգումն էր ադրբեջանական ուժերի կողմից:

Այս մասին հայտարարություն  է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում դրսևորել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ ցանկացած սադրանքից:

Երկու երկրների միջև սահմանագծումը և սահմանազատումը պետք է իրականացվի կողմերի միջև բանակցությունների շրջանակում՝ բացառելով տարածքում որևէ այլ գործողություն:

Մենք հիշեցնում ենք այս տարվա մայիսի 13-ին Հանրապետության նախագահի արած հայտարարությունը (խմբ․ Ֆրանսիան ճանաչել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ներխուժումը)»,- ասված է հայատարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել