ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Դոնբասում լարվածության աճի մասին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարեց Դոնբասում լարվածության աճի, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացման մասին: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը գտնվում է Ուկրաինայում, որտեղ հանդիպում է ունեցել ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նախատեսում է նաև այցելել Դոնբաս:

«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսել ենք աճող լարվածություն և հրադադարի ռեժիմի խախտումներ: Մենք, իհարկե, պարտավոր ենք լուծել այդ խնդիրները և բարելավել մարդկանց վիճակը, որպեսզի նրանք ապահով ապրեն», – ասել է Շմիդը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով` ԵԱՀԿ-ն կաջակցի հակամարտության կարգավորման բոլոր ջանքերին Մինսկի գործընթացի, ինչպես նաև «Նորմանդական գործընթաց» -ի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել