Որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում. Միքայել Մելքումյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու, միանշանակ հաղթանակ տանելու, և այն խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում:

Եթե մենք հաղթում ենք, ապա մենք ենք որոշելու, թե ով պետք է մեզ միանա, և արդյո՞ք պետք է միանա, թե ոչ: Այնպես որ՝ մենք գնում ենք իրականություն դարձնելու մեր ծրագիրը, 30 կետերը, որոնք կհրապարակվեն նախընտրական շրջանում:

Սա իրական հաղթանակի և երկիրն այս վիճակից հանելու լրջագույն ծրագիր է իրենից ներկայացնելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել