7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ղեկավար կազմին և պատգամավորներին՝ կոչ անելով մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ անհապաղ դուրս բերելու ադրբեջանցի զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեծացնելը կարևոր գործիք է՝ հարցի շուտափույթ կարգավորման համար»,-գրել է նա: