Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թևանյանը կոչ է արել միանալ հայրենիքի պաշտպանության գործին․
«Սիրելի հայրենակիցնե՛ր, Մայր հայրենիքը վտանգի տակ է։ Թշնամին մտել է Հայաստանի սահմաններից ներս։ Պատրաստ եմ մասնակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Կարող եմ օգտակար լինել բանակի, դիվիզիայի, գումարտակի, վաշտի կամ դասակի գործողություններին։ Հայ ժողովուրդն ունի հազարավոր քաջարի և խիզախ զավակներ հայրենիքում և սփյուռքում։
Կոչ եմ անում միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Մոռանանք միջանձնական և միջկուսակցական խնդիրները։
«Մոռանալ անկարելի է,
Անուշ կյանքս Հայաստանն է,
Բոլոր սրտի ու խոր մտքի
Հառաչանքս Հայաստանն է»։
Ջիվանի»,- ասված է հայտարարության մեջ։