«5165» շարժումը արձագանքել է Արման Թաթոյանի կոչին

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արձագանքելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կոչին՝ հայտարարում ենք, որ «5165» շարժումը աջակցություն է հայտնում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի մշակմանը և պատրաստակամ է ներգրավվելու հետագա աշխատանքներում: Ավելին, առաջարկում ենք ձևավորել ազգային համաձայնության խորհուրդներ՝ համազգային ռեսուրսի մոբիլիզացիայի, օպերատիվ գործողությունների պլաններ մշակելու և ցանկացած սցենարի պատրաստվելու նպատակով: Մնում ենք այն համոզման, որ առանց ուժերի անվերապահ համախմբման չենք կարող դիմակայել այս իրավիճակին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել