Իսրայելի Պաշտպանության ուժերը զորակոչում են 9000 պահեստազորայինի

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հինգշաբթի օրը հրամայել է Իսրայելի պաշտպանության ուժերին զորակոչել 9000 պահեստազորայինի: Այս մասին հայտարարել է իսրայելական հեռուստատեսության 7-րդ ալիքը:

Ավելի վաղ իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Խիդայ Զիլբերմանը հայտարարել էր, որ բանակը «պատրաստ է ցանկացած պահի ցամաքային գործողություն սկսել»:

Ըստ The Jerusalem Post թերթի, ցամաքային գործողության ծրագիրը նախատեսվում է Գլխավոր շտաբի պետ Ավիվ Քոհավիին ներկայացնել հինգշաբթի օրվա ընթացքում: Մի քանի բրիգադ արդեն տեղակայվել է հատվածի սահմաններին:

Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական բանակը ուժեղացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման թիրախների գնդակոծումը: Գազայի հատվածում հարվածներ են հասցվել Ֆինանսների նախարարության շենքին և Իսլամական ազգային բանկի գրասենյակին Գազա քաղաքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել