Մայիսի 8-ից COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակով, Հայաստանը հեռացվել է Իռլանդիայի «Կարմիր ցուցակից» (List of Designated states)։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունը։
Մայիսի 8-ից Հայաստանից ժամանողները, կամ վերջին 14-օրվա ընթացքում Հայաստանում (ներառյալ՝ որպես տարանցիկ երկիր) գտնված անձինք Իռլանդիա ժամանելուց այլեւս ՉԵՆ ենթարկվելու պարտադիր մեկուսացմանը դրա համար նախատեսված հատուկ հյուրանոցներում, որոնք պետք է նախապես ամրագրվեին։
Միաժամանակ ուժի մեջ են մնում Իռլանդիա մուտք գործելու համար պարտադիր պայմանները, մասնավորապես՝ COVID-19 ՊՇՌ թեստի 72-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթը եւ COVID-19 Passenger Locator Form լրացված հատուկ ձեւը, ինչպես նաեւ պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացումը՝ տնային պայմաններում։
Ճամփորդողնորի համար նույն ռեժիմը պահպանվում է նաեւ Հյուսիսային Իռլանդիայից ցամաքային ճանապարհով Իռլանդիա մուտք գործելու պարագայում։