Պուտինը և Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և ԱՀ Նախագահ Իլհամ Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ սրբորեն հարգում են ազատամարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են անօրինակ հերոսություն ցուցաբերած վետերաններին:

Վերահաստատվել է ռուս-ադրբեջանական համագործակցությունը խորացնելու երկկողմ դիրքորոշումը և պայմանավորվածություն ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել