Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարություն է տարածել այն մասին, որ Եվրամիությունը (ԵՄ) չի կարողանա պահպանել իր հզորությունը առանց Անկարայի աջակցության: Այս մասին ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Եվրամիությունը կարիք ունի նոր մոտեցումների և կառուցվածքային վերափոխումների, հատկապես որոշումների կայացման մեխանիզմի հարցում: Ակնհայտ է, որ առանց Թուրքիայի աջակցության և ներդրման ԵՄ-ն չի կարողանա պահպանել իր հզորությունը», – ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան,«չնայած քաղաքականության երկակի ստանդարտների և խոչընդոտների, շարունակում է վճռական լինել ԵՄ-ին անդամակցելու ռազմավարական նպատակին հասնելու համար»: