Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանում հաստատվել է պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու 300 դեպք: Նրա խոսքով` այս դեպքում վարակը հեշտությամբ է ընթանում:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
«Մենք չենք ասում, թե պատվաստանյութը 100% պաշտպանություն է ապահովում: «Սինոֆարմը» շուրջ 79% պաշտպանություն ունի, բայց պատվաստվելուց կամ կրկնակի պատվաստվելուց հետո վարակը կանցնի շատ ավելի հեշտ: Այս պատվաստանյութերի հիմնական նպատակը կրկնակի պատվաստումից հետո հոսպիտալացման դեպքերի կրճատումն է և որպես արդյունք` մահացության կրճատումը: Մենք ունենք մոտ 300 դեպք, երբ մարդիկ վարակվել են առաջին պատվաստումից հետո: Այս իրավիճակն ուսումնասիրվում է, բայց մեկ պատվաստումից հետո գրեթե բոլորն ունեցել են թեթև վարակ և հաճախ ընդհանրապես ախտանիշներ չեն ունեցել»,- ասել է Գամկրելիձեն: