3 ամսում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1875 կին

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընտանեկան բռնության ահազանգերի վիճակագրութունը: Երեք ամսվա ընթացքում ընտանեկան բռնության 2 270 փաստ է արձանագրվել: Զոհերի շարքում 1 875-ը, այսինքն՝ 83%-ը կին է եղել:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ինչ վերաբերում է բռնացողներին, 2 141-ը տղամարդ է եղել, 323-ը՝ կին:

Վերջին տարիների ընթացքում ՆԳՆ-ի հրապարակած վիճակագրությունն աճող է, օրինակ՝ եթե 2008-ին ընտանեկան բռնության ընդամենը 198 փաստի մասին է բարձրաձայնվել, ապա 2020-ին այս ցուցանիշը եղել է 9 144:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել