«Պոբեդա» ավիաընկերությունն ավելացրել է դեպի Հայաստան թռիչքների թիվը: Այս մասին ավիաընկերությունը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Գարունը իդեալական ժամանակ է այս արևոտ երկիրը ուսումնասիրելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հունիսի 1-ից ավիաընկերությունը կիրականացնի շաբաթական չորս չվերթ Ռուսաստանից դեպի Հայաստան. Մոսկվա-Գյումրի ամեն հինգշաբթի, Սոչի-Գյումրի ամեն շաբաթ, Կրասնոդար-Գյումրի ամեն ուրբաթ, Միներալնիե Վոդի-Գյումրի հունիսի 2-ից յուրաքանչյուր կիրակի:
Ընթացիկ ամառային սեզոնին Պոբեդան շաբաթը մեկ անգամ թռչում է Գյումրի՝ Մոսկվայից: