Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ մայիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ԱԺ-ն արձակելու և արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածուին քվեարկելու է ձեռնպահ:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովը իրավունքի ուժող կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել