Բաքուն հույս ունի, որ ամռան ամիսներին կմեծացնի Մոսկվայի հետ աշխատանքների ակտիվությունը ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման հարցի շուրջ։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է: Անցյալ տարի համավարակի պատճառով որոշ միջոցառումներ հետաձգվել են: Հուսով ենք, որ այս տարի ամռան ամիսներին կմեծացնենք ակտիվությունն այդ ուղղությամբ»,- ասել է Խալաֆովը:
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի սահմանը հաստատվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված համաձայնագրով: Այն ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 18-ին: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային միջպետական սահմանի երկարությունը 284 կիլոմետր է: