Հնդկաստանը կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թվով նոր հակառեկորդ է սահմանել

Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը վերջին օրվա ընթացքում արձանագրել է կորոնավիրուսով վարակման 392,488 դեպք, ընդհանուր թիվը կազմել է 19 557 457։

Վարակի հետ կապված մահացությունների թիվն օրական աճել է 3 689-ով և կազմել 215 542:

24 ժամվա ընթացքում դեպքերի քանակը փոքր-ինչ նվազել է. շաբաթ օրը հաղորդվել է կորոնավիրուսային վարակի 401 993 նոր դեպքի մասին, որն այն ժամանակ ութերորդ համաշխարհային հակառեկորդն էր, որը սահմանվել էր Հնդկաստանում վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Միևնույն ժամանակ, վերականգնված մարդկանց թիվն օրական ավելացել է 307 865-ով և հասել 15 992 271-ի: Կորոնավիրուսով բուժվող 3 349 644 հիվանդ կա, ինչը 80 934-ով ավելի է նախորդ օրվա համեմատ:

Հնդկաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 1.826.219 մարդ, պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 156.816.031:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել