ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին:
«Ես միշտ կլինեմ հայ համայնքի կողքին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման:
Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար:
Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք ամրապնդում ենք մեր կապերը Հայաստանի հետ»,- գրել է նա։