Մայիսի 2-ին Ադրբեջանը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։
«ՏԱՍՍ»– փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Ռուսաստանից գնված «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ադրբեջանին կմատակարարվի մայիսի 2-ին», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանում պատվաստումները սկսվել են հունվարի 18-ին: Առայժմ օգտագործվում է չինական CoronaVac-ը: Ադրբեջանը պայմանագիր է կնքել պատվաստանյութի 9 միլիոն դոզա գնելու համար: Դրանից 4 միլիոնի առաքումն իրականացվում է Թուրքիայից:
Բնակչության պատվաստումը AstraZeneca-ով նույնպես կսկսվի մայիսի 3-ին: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը գնել է 432 հազար դեղաչափ:
Նախարարների կաբինետին կից գործող շտաբի տվյալներով՝ արդեն պատվաստվել է ավելի քան 1,5 միլիոն կամ հանրապետության քաղաքացիների 15% -ը: Համաճարակի սկզբից մինչ օրս Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 320322 դեպք, վերականգնվել է 291,564 մարդ, մահացել է 4538 հիվանդ: