Մահացել է դեպի Լուսին առաջին թռիչքի մասնակից, տիեզերագնաց Մայքլ Քոլինսը

Տիեզերագնաց Մայքլ Քոլինսը, ով մասնակցել է «Ապոլլո 11» լուսնային արշավին 1969 թվականին, մահացել է 90 տարեկան հասակում քաղցկեղից, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք ցավով հայտնում ենք, որ մեր սիրելի հայրն ու պապը մահացան այսօր քաղցկեղի դեմ պայքարից հետո», – ասված է ընտանիքի հայտարարության մեջ:

Առաջին տիեզերական թռիչքը տեղի է ունեցել 1969 թվականի հուլիսի 20-ին։ Լուսնի վրա իջան ամերիկացի տիեզերագնացներ Նեյլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին։ Արմստրոնգը առաջինը ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա։ Նա մոտ երկու ժամ մնաց Լուսնի վրա, Օլդրինը՝ մի քիչ պակաս։ Միասին հավաքել են 22 կգ լուսնային նյութեր՝ Երկիր բերելու համար։ Արշավախմբի երրորդ անդամ Մայքլ Քոլինզը միայնակ ղեկավարում էր տիեզերանավը, մինչ Արմսթրոնգը և Օլդրինը վերադարձան տիեզերնավ՝ Երկիր վերադառնալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել