Ռուսաստանի Արտգործ նախարարությունը շուտով կներկայացնի ոչ բարեկամ երկրների ցանկը․ հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ երկար սպասելու կարիք չի լինի․ չափանիշները պարզ են՝
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կառավարությունը ունի հստակ ցուցումներ, պարզ են այն չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այս աշխատանքում: Այնպես որ, կարծում եմ, երկար սպասել պետք չի լինի», – ասել է Լավրովը։
Հիշեցնենց, որ ապրիլի 15-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ։ Ըստ դրանց՝ նախատեսվում է արգելել ԱՄՆ ֆինանսական ինստիտուտներին մասնակցել ՌԴ ֆիննախի և ԿԲ-ի առաջնային պարտատոմսերի տեղաբաշխմանը։ Դրանից հետո որոշվեց արտաքսել 10 ռուս դիվանագետի, որից հետո արտաքսվեց 18 անձ։