ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի հապաղի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հապաղի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր մոտեցումը կայուն է։ Ինչպես մենք ասացինք, մենք չենք հապաղելու պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»,- ասել է պաշտոնյան ճեպազրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարեց Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառման մեկ այլ փուլ, Ռուսաստանը պատասխանեց իր հակաքայլերով և զգուշացրեց պատժամիջոցների շարունակման դեպքում հետագա հնարավոր քայլերի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել