Գեղարքունիքի մարզային քննչական վարչության նախկին ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանը դատական հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Անդրանիկ Անտոնյանը դատարանից պահանջում է 2021 թվականի ապրիլի 1-ի թիվ 217 Ա հրամանն անվավեր ճանաչել, որով նա ազատվել է պաշտոնից։
Նա նաև պահանջ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչի պաշտոնում իր աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին պաշտոնային դրույքաչափն իր օգտին գանձելու համար։
Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանին։