Այսօր համացանցում տարածվել մի տեսանյութ, որտեղ ՃՈ աշխատակիցները փորձում էին տուգանել վարորդին, նախ` մեքենայի պետահամարանիշները նույնացնելով հետախուզման մեջ գտնվող այլ ավտոմեքենայի պետհամարանիշների, այնուհետև մեքենային է մոտենում մյուս ոստիկանը և նշում է, որ կանգնեցնելու պատճառը եղել է շարքերի սխալ վերադասավորությունը:
Այսինքն` կանգնեցնելու համար նշվում են երկու տարբեր պատճառներ: Ըստ տեսանյութի` մոտ վեց րոպե տևած քննարկումից հետո, ոստիկաններն ազատ են արձակում վարորդին՝ պատճառաբանելով, որ տեսախցիկը խախտումը չի ֆիքսել:
Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net