Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն անդրադարձել է երկրում կիրառվող պատվաստանյութերի տեսակներին ու հայտնել, որ ամսվա վերջում երկիրը կստանա AstraZeneca պատվաստանյութի հավելյալ մոտ 50 չափաբաժին:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Տիկարաձեն գտնում է, որ սա պետության կողմից ճիշտ քայլ է, քանի օր նախօրեին մեկնարկած նախնական գրանցման հարթակում հենց այս տեսակի պատվաստանյութը զբաղեցրել է քաղաքացիների «ընտրյալներից» երրորդ տեղը:
«Հաջորդ չափաբաժինը կստանանք մայիսին: Նման որոշում կայացրել է Covax հարթակը` ելնելով նրանից, որ յուրաքանչյուր պատվաստանյութ պահպանման բավականին կարճ ժամկետ ունի ու կարևոր է, որ ժամկետով պատվաստանյութեր մտնեն երկիր»,- ասել է Տիկարաձեն: