Վարշավայում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել, հայտնել են Լեհաստանի ԱԳՆ-ից:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«2021 թվականի ապրիլի 15-ին Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին հանձնվել է գրություն, որը պարունակում էր տեղեկատվություն Վարշավայում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցների՝ «պերսոնա նոն գրատա» է հայտարարելու մասին», – ասված է հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել «այդ անձանց կողմից դիվանագիտական կարգավիճակի պայմանների խախտումը և ի վնաս Լեհաստանի Հանրապետության միջոցառումների անցկացումը»: