Պենտագոնը չեղյալ է համարել այս շաբաթ Սև ծով նավեր ուղարկելու ծրագրերը ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև լարվածության սրման վախի պատճառով, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Politico թերթը։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը հայտնել էր, որ Վաշինգտոնը Անկարային տեղեկացրել է իր երկու ռազմանավերի ՝ Բոսֆորով Սև ծով անցնելու մասին, որտեղ նրանք տեղակայվելու էին ապրիլի 14-15-ից մայիսի 4-5-ը: Ըստ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի՝ Սև ծովում ամերիկյան ռազմանավերի գործողությունները «սովորական» են, ԱՄՆ-ը այդ գործողությունները համակարգում է Մոնտրոյի կոնվենցիայով Թուրքիայի իշխանությունների հետ:
ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաների խոսքով ՝ ԱՄՆ իշխանությունները որոշել են կործանիչներ չուղարկել Սև ծով, որպեսզի «խուսափեն իրավիճակի անհարկի սրացումից»: Թերթի աղբյուրը նշում է, որ նավերի անցումը չեղյալ է հայտարարվել տարբեր պատճառներով ՝ ներառյալ «Մոսկվային սադրելու» ցանկությունը:
Հինգշաբթի հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանություններին ծանուցվել է ԱՄՆ նավերի անցումը չեղյալ հայտարարելու մասին: Ինչպես ավելի ուշ հաստատեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, ԱՄՆ-ը «բանավոր ասաց, որ նավերի անցումը չեղյալ է հայտարարվել», բայց «եթե նրանք միտքը փոխեն, նրանց մնում է երեք օր»: