Չավուշօղլուի կարծիքով՝ Բայդենը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին  հայտնում է Ermenihaber-ը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը:

«Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,-պնդել է Չավուշօղլուն։

Այնուհետև հռետորական հարց բարձրացնելով, թե որը կարող է լինել ամենավատ հավանականությունը, նշել է. «Նրանց կողմից այդ բառն օգտագործելով չէ, որ պատմությունը կփոխվի»:

Չավուշօղլուի համոզմամբ՝ «ցեղասպանություն» բառի օգտագործման հավանականության դեպքում անգամ «միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի ազդեցություն չի ունենա»:

«Դա իրավական որոշում չէ, այսպես էր արտահայտվել նաև Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը, Երբ Գերմանիայի խորհրդարանում նման որոշում էր ընդունվել»,-ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել