Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգը, հայտնել մտադրություն դաշնակցային կապերն ամրապնդելու մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը Բելառուսի ղեկավարի Ադրբեջան այցի համատեքստում։
Ապրիլի 13-14-ը Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում արծարծվել է նաև ԼՂՀ հարցի կարգավորման թեման:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները տարբեր մակարդակներում», – ասվում է հաղորդագրության մեջ: