Վրաստանի Ռիոնի կիրճում շարունակվում է բողոքի ակցիան: Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքողները բանակցում էին ոստիկանության հետ՝ բացելու Նամախվանի գյուղ տանող ճանապարհը, որն ավարտվեց ապարդյուն: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Ցուցարարները ծրագրում են փակել Գումաթի գյուղում գտնվող «Էնկա» ընկերության շինհրապարակ տանող ճանապարհը, որպեսզի շինարարական տեխնիկան չկարողանա տեղաշարժվել Ռիոնի կիրճում:
«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաներ Վրաստանում շարունակվում են արդեն ավելի քան 5 ամիս: Վերջերս ակցիաներ տեղի չէին ունենում, քանի որ կառավարությունը որոշել էր կանգնեցնել 100 մետրանոց ամբարտակի կառուցումը 9-12 ամսով, քանի դեռ ևս մեկ անգամ գիտական հետազոտություններ չեն կատարվել:
«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, պարբերաբար հետաձգվել է 2009 թվականից: Կառուցումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցման աշխատանքներն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը: