Վրաստանում Թուրքիայի դեսպանը հայտնել է, որ իրենք պետք է աջակցեն Վրաստանին ռազմաօդային ուժերի կարողությունները հզորացնելու հարցում

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Սերեն Յազգանի խոսքով, Վրաստանի ռազմաօդային ուժերի կարողությունները պետք է ուժեղացվեն, այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է աջակցի Վրաստանին:

Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

«Ես Վրաստանի պաշտպանության նախարարի հետ եմ խորհրդանշական արարողությանը՝ նշելու Թուրքիայի կողմից Վրաստանի ռազմաօդային ուժերին տեխնիկական սարքավորումների եւ երկու միկրոավտոբուսների փոխանցումը: Կարծում եմ՝ Վրաստանի ռազմաօդային ուժերի հնարավորությունները պետք է զարգացնել և ուժեղացնել, որին մենք պետք է աջակցենք: Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդմանը», – ասել է Ֆաթմա Սերեն Յազգանը:

Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին տրամադրել է տարբեր տեսակի հատուկ տեխնիկա՝ Մառնեուլի օդանավակայանի նյութատեխնիկական հնարավորությունները բարելավելու համար:

Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, սարքավորումների փոխանցումն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ ստորագրված «Ռազմական ֆինանսական ոլորտում համագործակցության համաձայնագրի» շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել