Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով Էրդողանի ատելության խոսքը, այն անընդունելի է համարել:
«Իմանալով, որ կան մարդիկ, որոնք սերունդներով ատելության հիմքով հանցագործությունների զոհ են դարձել, «գավուր»-ի երդումով սնված դուք օգտագործում եք այս ատելության արտահայտությունը …
Ամոթ Ձեզ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Փայլանը գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից պատասխանել հետևյալ հարցերին.
1․ Չգիտե՞ք, որ «գյավուր» բառը ատելության խոսք է և սերունդներ շարունակ որպես հայհոյանք օգտագործվել է ձեր համաքաղաքացիների դեմ:
2․ Չգիտե՞ք, որ «գյավուր» ատելության խոսքը հանգեցնում է ատելության հանցագործության: