Վրաստանում կորոնավիրուսի թվերն աճում են

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների պաշտոնական թիվը 777 է (11 դեպքով ավել է, քան նախօրեին էր), փոխանցում է Aliq.ge-ն։

9 մարդ մահացել է: Պանդեմիայի ողջ ընթացքում երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 287 183-ի, մահացածներինը` 3858-ի: 342 մարդ նախօրեին լքել է քովիդ կլինիկաները, ապաքինվածների ընդհանուր թիվը 276 426 է:

Նախօրեին 36 578 թեստ է արվել` այդ թվում 24 438-ն` անտիգենի, 12140-ը` ՊՇՌ: Վարակի օրական ցուցանիշը հասել է 2,12%-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել