Վրաստանում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են խորհրդարանի առաջ՝ բողոքելով պարետային ժամի դեմ

Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Թբիլիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի առջև՝ բողոքելով պարետային ժամի դեմ և պահանջելով վերացնել այն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպումը կազմակերպվել էր պարետային ժամի 200-րդ օրը: Նման արգելքը մտցվեց անցյալ տարվա նոյեմբերին կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները սկսեցին աստիճանաբար վերացնել արգելքները, նրանք չեն պատրաստվում վերացնել պարետային ժամը՝ պնդելով, որ դա կհանգեցնի COVID- 19-ի դեպքերի երրորդ ալիքի սկիզբին:

«Մենք քայլեցինք դեպի խորհրդարան և կմնանք այստեղ մինչև առավոտյան հինգը: Մարդիկ հոգնել են այդ արգելքներից, որոնք անիմաստ են: Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ արգելքը չի հանվել», – «ՌԻԱ Նովոստիին» ասել է հանրահավաքի մասնակից Նանիկո Սամխարաձեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել