Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երեխա, և մեկ կին էլ վիրավորվել է, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի խոսնակը:
«Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ բրիգադի զինյալները, կատարելով հանցավոր հրաման, օգտագործել են անօդաչու թռչող սարք, որը հագեցած է ինքնաշեն պայթուցիկ սարքով։ Ուկրաինացի զինյալների հանցավոր գործողությունների հետևանքով 2016 թվականին ծնված երեխան մահացավ, իսկ տեղի բնակիչը տարբեր աստիճանի ծանրության վիրավորվեց», – ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Կնոջը տեղափոխել են հիվանդանոց և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել: