Սերբիայի մի քաղաքացի, որը ծնվել է 1914 թվականին Նովի Սադ քաղաքում, հաջողությամբ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը և իրեն լավ է զգում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Կլինիկայի անձնակազմը ուրբաթ օրը տանը երկրորդ պատվաստումն է տվել Սերբիայի երկրորդ ամենատարեց բնակչին `1914 թվականին ծնված Իլոնա Կովաչին:
«Մենք չենք կարող բացահայտել, թե որ պատվաստանյութն է, քանի որ դրանք բոլորն էլ օգտակար են: Տիկին Կովաչն իրեն հիանալի է զգում: Կարևոր է, որ նա ինքը ցանկություն հայտնեց պատվաստվել, և այժմ նա ողջ ու առողջ է», – հայտնել է հասարակայնության հետ կապերի համակարգող Զորկա Բակովիչը:
Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը երեկ ժամանել է Սերբիա ՝ միջազգային COVAX մեխանիզմի միջոցով, խոսքը շվեդ-բրիտանական AstraZeneca դեղամիջոցի մասին է ՝ 57 հազար դեղաչափով: