ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է:
Դրական են գնահատվել երեք երկրների փոխվարչապետերի մասնակցությամբ աշխատանքային խմբի գործունեությունը, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական կապերի հաստատման և տրանսպորտային հաղորդակցության բացման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի, այդ թվում` համագործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում: Նրանք վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ամրապնդումը և փոխշահավետ նախագծերը խթանելու իրենց փոխադարձ տրամադրվածությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ: