Այսօր արևների օրն է՝ Դաունի համախտանիշ ունեցողների համաշխարհային օրը․ Մեսրոպ Առաքելյան

Մարտի 21-ին ողջ աշխարհում կոչ են անում կոտրել կարծրատիպերն ու մարդուն ընդունել ինչպես կա՝ հիմնվելով կարողությունների, ոչ ախտորոշումների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Այսօր արևների օրն է՝ Դաունի համախտանիշ ունեցողների համաշխարհային օրը։

Այսօր ու ամեն օր մենք համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններն ու նպաստենք նրանց ինքնադրսևորմանը՝ բացառելով շրջապատից որևէ տեսակի մեկուսացում։

Արև մարդկանց ներուժը լիարժեքորեն բացահայտելու ճանապարհին հասարակության տեղեկացվածության բարձրացման, վերաբերմունքի փոփոխության, երեխաների կյանքի որակի բարելավման, նրանց վերականգնողական բուժման համար ռեսուրսներ ու ջանք չենք խնայելու։

Դաունի համախտանիշն ունեցող մարդկանց իրավունքների իրացումն ու ներառականության ապահովումը մեր նախարարության ու բոլորիս ընդհանուր գործն է․ որպես հասարակություն մեզ պետք է մեր արևների ներուժը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել