5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումները մարտի 18-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Տանկերի անձնակազմերը բարդ տեղանքում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները: Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է մարտի նախապատրաստման և վարման բարձր պատրաստվածություն»,- ասված է հայտարարության մեջ: