Արցախյան պատերազմում զոհված Սարգիս Ծատուրյանն ապրում էր մայրիկի և տատիկի հետ. «Երեքով միասին ապրել են ու միշտ հոգատարություն ենք զգացել Սարգիսի կողմից: Փոքր տարիքից ամեն կերպ փորձել է օգնել իր ընտանիքին»,-ասում է Սարգիսի մորաքրոջ աղջիկը՝ Մանուշակ Մանուկյանը:
Սարգիսը բանակ է զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 6-ին:
«Սկզբում Ջրականում է եղել, զանգեց հայրիկիս հետ խոսեց, ասաց, որ երկու անգամ փրկվել է, Աստված պահել է իրեն՝ 3-րդ անգամ Աստված չի պահի էլ»,-պատմում է մորաքրոջ տղան՝ Գևորգ Մանուկյանը:
Ընկերը՝ Գևորգ Գևորգյանն ասում է, որ Սարգիսն ընկերներից ամենաուժեղն ու ժպտերեսն էր:
«Խոսեցի հետը, ասում էր՝ առավոտը լուսացնեմ ամեն ինչ լավ կլինի, բայց չեմ լուսացնելու»,-պատում է ընկերը՝ Հրայր Մուրադյանը:
«Միսակը, Ժորը, Սարգիսը միասին են եղել, մեկը մյուսի համար են զոհվել»,-ասում է տատիկը՝ Խանում Մարդանյանը:
Սարգիս Ծատուրյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 14-ին: Հայրենիքի պաշտպանության մարտերում զհվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին:
Մանրամասները՝ տեսանյութում