Դուք գիտե՞ք որտեղ եք գտնվում, առաջարկում եմ կոռեկտության գծերը չհատել․ Արեն Մկրտչյանը՝ ԲԴԽ նախագահին

Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ նիստի ժամանակ Բարձրագույն դատական խորդհի նախագահին հորդորեց կոռեկտության գծերը չհատել։

«Պարոն Վարդազարյան, Ազգային ժողովի 132 պատգամավորի կոչ եք անում չշփոփել դատախազի տարեկան զեկույցի հետ։ Դուք գիտե՞ք որտեղ եք գտնվում»,-նշեց պատգամավորը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Վարդազարյանը նշեց, որ նախորդ օրը նիստից հետո կրկին ուսումնասիրել է Դատական օրենսգիրքն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը․ «Տեղեկացնում եմ ձեզ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ԲԴԽ-ն և դատական իշխանությունը հաշվետու չեն Ազգային ժողովին, հետևաբար, ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին։ Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացեմ եմ Ազգային ժողովին։ Խնդրում եմ չշփոթել, որ սա գլխավոր դատախազի կամ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց չէ։ Այնպիսի տպավորություն է ինձ մոտ ստեղծվել, որ այստեղ եմ ես և դուք ինձ տալիս եք երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցադրումները, որոնք որ ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել