Այսօր՝ մարտի 2-ին, անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արսեն Ղուկասյանի խոսքով՝ իրենք իմացել են, որ որոնողական աշխատանքների հետ կապված եղել են խոչընդոտներ:
«Խոչընդոտները մի քանիսն են, մեկը երկրի ներկա քաղաքական իրավիճակն է: Բանակցությունները պետք է վերսկսվեն, հիմա այդ փուլում ենք»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ասել է, որ երկրի քաղաքական իրավիճակը, բերել է այն խնդիրներին, որ դադարեցվել են բանակցությունները, պետք է երկրում իրավիճակը կայունանա, որ կարողանան բանակցել այն կետից ինչին որ հասել են մինչև այս պահը:
Մանրամասները՝ տեսանյութում