Այսօր՝ մարտի 2-ին, Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի ժամանակ պետք է քննարկվեր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, իսկ հարցը ներկայացնողը չի ներկայացել ԱԺ, ինչը անհնար է դարձնում հարցի քննարկումը։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: