Արմեն Սարգսյանը դեսպանի նոր նշանակում է կատարել․ Էսթերա Մկրտումյանը հետ է կանչվել

Վարչապետի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը Հովհաննես Վիրաբյանին նշանակել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես):

Նշենք, որ մեկ այլ հրամանագրով էլ նշված պաշտոնից ազատվել է Էսթերա Մկրտումյանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Էսթերա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ հետ կանչել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել